Մեքսիկայի արևմուտքում գտնվող Խալիսկո նահանգի իշխանությունները մոտ 15 հազար հոգի են տարհանել PEMEX ընկերության բենզատար խողովակից տեղի ունեցած գազի արտահոսքի պատճառով: Արտահոսքը տեղի է ունեցել վառելիք գողանալու փորձի ժամանակ: Այն մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Տարհանվել են մեկ կմ շառավղով մոտակա տների բնակիչները, դպրոցներում դադարեցվել են պարապունքները: Անվտանգությունը վերահսկում են ոստիկակական և բանակային ուժերը: Պատահարից տուժածներ չկան: