Մեքսիկական Սակատեկաս նահանգի Թեփետոնգո քաղաքի խորհրդի ղեկավարն ինքնասպան է եղել իր աշխատակիցների աչքի առաջ։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ հղում կատարելով Terra Mexico-ին։
Կարլոս Ռոբլեսը, գալով աշխատանքի, մի ոստիկանից խնդրել է նրա անձնական զենքը՝ իբր ուսումնասիրելու համար, ինչից հետո ինքնասպան է եղել։ Ներկայում քննություն է սկսվել՝ պարզելու քաղաքային խորհրդի ղեկավարի նման քայլի դրդապատճառները։ Նույն աղբյուրի համաձայն՝ մի քանի տարի առաջ առևանգվել էր Ռոբլեսի որդին, ում ազատ արձակելու դիմաց նա մեծ գումար էր վճարել։