Մեքսիկայում շարունակվում են աննախադեպ ջրհեղեղները: «Ինգրիդ» հողմի և «Մանուել» փոթորկի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է հարյուրը,- հաղորդում է France Presse գործակալությունը: Այս մասին այսօր հայտարարել է Մեքսիկայի ներքին գործերի նախարար Միգել Օսորիո Չոնգը: Նրա խոսքերով` փոթորիկը խլել է 101 մարդու կյանք, կան նաև անհայտ կորածներ: Մասնավորապես, Հերերո նահանգի Փինթադա քաղաքում սողանքի հետևանքով անհայտ կորել է 68 մարդ:
Երեկ փոթորկից տուժած Մեքսիկայի նահանգների թիվը հասել է 24-ի: Իշխանությունները հայտնել են, որ անօթևան մնացածների թիվը կազմում է 58 հազար մարդ: Չոնգի խոսքերով` առաջիկայում իրենք չեն սպասում տեղումների քանակի նվազման: