Մեքսիկացի ձկնորսները Հարավային Կալիֆոռնիա նահանգի ափամերձ շրջանում հայտնաբերել են կետի երկու ձագերի մարմիններ, որոնք որովայնի շրջանում կպած են եղել իրար։ Այս մասին հաղորդում է Tha Daily mail-ը։
Գիտնականները պարզել են, որ կետերն ունեն երկու գլուխ, երկու փոչ, սակայն սիամական երկվորյակների նման՝ կպած են որովայնի շրջանում։ Հայտնաբերման պահին ձուկը սատկած է եղել։ Գիտնականները նաև տեղեկացրել են, որ այս շրջանում կետերը մոտենում են ափերին՝ ծննդաբերելու և ձագերին կերակրելու համար։
Նրանք նաև նշել են, որ այսպիսի բան հազվադեպ է հանդիպում, իսկ Մեքսիկայի այդ շրջանում սա առաջին դեպքն է։