տուն Քաղաքական Միջազգային Մեքսիկայի խոշորագույն կուսակցություններից մեկի միջոցառման ժամանակ մերկապարուհիներ են հրավիրվել

Մեքսիկայի խոշորագույն կուսակցություններից մեկի միջոցառման ժամանակ մերկապարուհիներ են հրավիրվել

95
0

MM78 Mexican Cults

Մեքսիկական Գուանահուատո նահանգի ղեկավար Մարկես Մարկեսը պահանջել է Ազգային գործողության կուսակցության իր ընկերներին բացատրել, թե ինչպես են կուսակցական միջոցառման ժամանակ հայտնվել մերկապարուհիները, որոնք զվարճացրել են հավաքվածներին: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Այս հավաքին քննարկվել է սեռերի հավասարության հարցը և տեղի է ունեցել մայրաքաղաք Մեխիկոյում: Միջոցառմանը մասնակցել է մոտ 400 կին: Մասնակիցների մի մասը համացանցում տեղադրել է այդ միջոցառման ժամանակ մերկապարուհիների ներկայացման տեսանյութեր, ինչից հետո սկանդալ է ծագել: