տուն Հասարակություն Առողջապահություն Մեքենան կողաշրջվել է Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Մեքենան կողաշրջվել է Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

359
0

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Vlkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արարատ Նազարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Հայկ Ապրիկյանը, ում կողմից փաստի առթվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան եղել է սոխով բարձված, և վթարի պատճառը արգելակների անսարքությունն է եղել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի