Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի մամուլի ասուլիսը:
Թեմա` Արտերկրում ՀՀ քաղաքացիների կողմից բարձրաձայնվող հարցերի հասցեագրում, միջազգային համագործակցություն:
Բանախոսը ներկայացրեց այս օրերին կատարվող աշխատանքները, որոնք բաժանեց երեք մասի: Առաջինը մեր հայրենակիցների վերադարձի հարցն է, երկրորդը` բեռնափոխադրումների, երրորդը` միջազգային համագործակցությունը՝ կորոնավիրուսի շրջանականերում ձեռք բերվող բժշկական նյութերի և փորձրի փոխանակման կարևորագույն խնդիրը:
ԱԳՆ փոխնախարարն ասաց. «Մեր քաղաքացիների վերադարձը ամենակարևոր հարցն է: Պետք է նշեմ՝ մարտի 14-ից առայսօր Հայաստան է վերադարձել 22000 մեր երկրի քաղաքացի: Աշխատանքները կատարվում են ԱՆ-ի, պարետատան համագործակցությամբ: Դեպքեր կան, երբ օբյեկտիվ պատճառներով լինում են որոշակի խնդիրներ: Մեր դիվանագիտական ներկայացուցիչներն ամեն ինչ անում են, որ խնդիրները հնարավորինս արագ լուծվեն: Հորդորում եմ, որ մեր քաղաքացիները ուղղորդվեն մեր դիվանագիտական ներկայացուցիչների խորհուրդներով, որովհետև որևէ այլ միջամտություն արդյունավետ չի լինելու»:
Միջազգային համագործակցության մասին Ավետ Ադոնցն ասաց, որ դրսից բերվել են կորոնավիրուսի կանխարգելման բժշկական միջոցներ, ինչպես նաև պաշտպանիչ նյութեր, դիմակներ և այլն: Դրանք միջազգային դոնորների նախաձեռնություն են, որի ֆինանսական հատվածը ապահովել էին հայ բարերաները: Բանախոսն ասաց նաև, որ բացի 1.1 միլիոն օգնությունից, ԱՄՆ-ը ևս 600.000 դոլար օգնություն է փոխանցել վիրուսի կանխարգելման նպատակով:
«Մեր երկրին օգնություն են ցուցաբերել ՄԱԿ-ը, Եվրամիությունը, Կարմիր Խաչը, Հնդկաստանի գործընկերները։ Ինչպես նաև ՌԴ-ի, Իրանի, Վրաստանի փոխգորրծակցության կարևոր քայլերը կարևորելով՝ շնորհակալություն եմ հայտնում բոլորին»,- ընդգծեց փոխնախարարը:
Հայկ Մագոյան