Երգչուհի Աննա Սեդոկովային դուր չի եղել Քսենիա Սոբչակի վերջին, սկանդալային հրապարակումն այն մասին, որ 40-ից բարձր կանանց վայել չէ մերկանալ տեսախցիկի առաջ։ Օրերս 37-ամյակը նշած Սեդոկովան իր Instagram-ի էջում գրել է. «Օրեր առաջ ես 37 տարեկան եմ դարձել։ Նշանակո՞ւմ է՝ ընդամենը 3 տարի ունեմ՝ նման լուսանկարներ հրապարակելու համար առանց հանրային գործիչների կշտամբանքի»։ Աննա Սեդոկովան զուգահեռ «մերկ» լուսանկար է հրապարակել:
«Իսկ երեք տարի անց ես ինչ է՝ դդմի՞ եմ վերածվելու։ Որքան են ինձ հոգնեցրել այդ կարծրատիպերը, որոնք տարիներ շարունակ լցրել են մեր կանանց գլուխները: Ես հիացած եմ Սվետլանա Բոնդարչուկի ոտքերով, Վերոնիկա Բելոցերկովսկայայի մկանուտ որովայնով, Օքսանա Լավրենտեւայի նստատեղով ու Քսենիա Սոբչակի ուղեղով»,- հավելել է Աննա Սեդոկովան: