տուն Լուրեր Մեր նախապապերը ավելի շատ վազել, քան քայլել են

Մեր նախապապերը ավելի շատ վազել, քան քայլել են

249
0

doc68h6m0aoupw10e233fix_800_480

Մարդու հնագույն նախնիները աչքի են ընկել բարձր շարժունակությամբ, ինչպիսին կարելի է հանդիպել ժամանակակից քոչվորների մոտ. այս մասին Նովոսիբիրսկում ընթացող «Ձյունե ժամանակաշրջան 2014» նախագծի շրջանակներում հայտարարել է ՌԳԱ Ուրալյան բաժանմունքի պատմության և հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Գոլովնևը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը։

«Մեր հնագույն նախնին՝ կապկամարդը, որը ապրել է 2.5 մլն տարի առաջ, այնպիսի կառուցվածք ուներ, որից երևում է, որ նա ավելի շատ վազել է, քան քայլել։ Այսպիսով, մարդկությունը իր ճանապարհը սկսել է վազքով»,- ասել է Գոլովնևը՝ հակադրելով նրան ժամանակակից քաղաքաբնակ մարդուն, որը ավելի շատ նստած է կամ պառկած։

Հայտնի հնագետի խոսքերով՝ նման եզրահանգման համար հիմք է ծառայել ոտնաթաթի կտորները, որ գտնվել են պեղումների ժամանակ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here