Մի քննադատեք Շանթին,- իր ֆեյսբուքյան էջում հորդորում է Հրայր Մանուկյանը։
Հուսով եմ, որ գիտակցում ենք` ուժով իշխանությունը պահողին հեղափոխությամբ (ուժով) են հեռացնում (դեմոկրատիայի սկզբունքն է), նենց որ Շանթի կիրառած մեթոդը` փայտյա ձողերն ու պայթուցիկները գործածելը, քննադատել չկա: Մարդը մեր էս տեսական համոզմունքը գործնական դաշտում փորձարկեց (հիմա չենք խոսում տեղի/ժամանակի ճիշտ-սխալ ընտրության, հաջողականության մասին. սկզբունքն ենք քննարկում- իրա կիրառած ուժային մեթոդը սկզբունքորեն ընդունելի է): Ուրիշ բան, որ ես, ասենք, համարձակության և/կամ հաջողության նկատմամբ վստահության պակասության, կամ էլ չգիտեմ ինչ պատճառով դուբինտեն ձեռս չէի առնի ու մարդ չէի փորձի տփել, եթե անգամ էդ սկզբի պահին ընդեղ լինեի, բայց ես գոնե մարդուն չեմ քննադատում: Մի քննադատեք Շանթին, մյուս տղեքին ու իրանց կիրառած մեթոդը, և մեր միջից 1000 հոգի Շանթ կծնվի:
Երկրորդ` իմանալով Շանթի գաղափարները, կարդալով նրա բոլոր գրածներն ու ԶԼՄ-ներին տված հարցազրույցները` ես շատ մեծ վստահություն ունեմ, որ էն ինչ ինքն արեց այսօր, չափազանց կարևոր ու բեկումնային պահ էր (դրական իմաստով) ռեալ քաղաքականության տեսակետից ու հստակ շարունակականություն է ունենալու: Դուք էլ կարդացեք/դիտեք ու կապը կտեսնեք: Ու կրկնեմ խնդրանքս, մի գրեք կոնսպիրացիոն 10 հարկանի ենթադրություններ` քննադատելով Շանթին ու մյուս տղեքին, մի ստեղծեք էդ քննադանական մթնոլորտը իրանց շուրջ, դա կարող է թևաթափ անել ու փչացնել ամեն ինչ: