տուն Քաղաքական Միջազգային Մեր հյուսիսը հարավն է․ Բոլիվիայում խորհրդարանի շենքի վրա տեղադրել են հակառակ ուղղությամբ...

Մեր հյուսիսը հարավն է․ Բոլիվիայում խորհրդարանի շենքի վրա տեղադրել են հակառակ ուղղությամբ շարժվող ժամացույց

81
0

img_2720

Բոլիվիայի իշխանությունները որոշում են կայացրել Կոնգրեսի շենքի վրա տեղադրել ժամացույց, որի սլաքները շարժվում են հակառակ ուղղությամբ, ինչը համարվում է հարավային կիսագնդի ժողովուրդների ինքնության խորհրդանիշ։ Այս մասին հայտարարել է Կոնգրեսի պատգամավորների պալատի նախագահ Մարսելո Էլիոն։ Հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

Ժամացույցի վրա թվերը նույնպես շարված են ժամսլաքի հակառակ ուղղությամբ, այդ պատճառով ժամացույցը միշտ ճիշտ ժամ է ցույց տալիս։ «Հակառակ շարժվող ժամացույցը, որը տեղադրված է պատգամավորների պալատի շենքի վրա, նշանակում է, որ մեր հյուսիսը հարավն է։ Հենց հարավում են ծնվում գաղափարախոսությունները», — Twitter-ի իր էջում գրել է Էլիոն։ Ավելի վաղ «մեր հյուսիսը հարավն է» արտահայտությունը 40-ականներին օգտագործել էր ուրուգվայցի նկարիչ, գրող և պոետ Խոակին Տորեսը, ինչը հետագայում մեջբերում էին հարավամերիկացի շատ քաղաքական գործիչներ։