տուն Սպորտ Մեր հավաքականները գեղեցիկ հաղթանակներ են տոնում․ Հայաստան — Հունգարիա՝ 2,5:1,5, Իսպանիա —...

Մեր հավաքականները գեղեցիկ հաղթանակներ են տոնում․ Հայաստան — Հունգարիա՝ 2,5:1,5, Իսպանիա — Հայաստան՝ 0,5:3,5

208
0

 

Aron-Movs-3

Այսօր Եվրոպայի թիմային առաջնությունում հայ շախմատիստները 2,5:1,5 հաշվով առավելության են հասել Հունգարիայի ուժեղ հավաքականի նկատմամբ։

Հայաստանի հաղթական միավորն ապահովել է Սերգեյ Մովսեսյանը, ով առավելության է հասել Զոլտան Ալմասիի նկատմամբ։

Վերջին չորրորդ պարտիայում բավականին դժվար դիրքում էր հայտնվել մեր առաջատար Լևոն Արոնյանը, սակայն նա ստիպեց մրցակցին ցեյտնոտի պայմաններում համաձայնել ոչ-ոքիի։

Լևոն Արոնյան (2795) — Շաբա Բալող (2630) 0,5:0,5

Զոլտան Ալմասի (2707) — Սերգեյ Մովսեսյան (2696) 0:1

Վլադիմիր Հակոբյան (2684) — Յուդիթ Պոլգար (2689) 0,5:0,5

Տամաշ Բանուշ (2596) — Գաբրիել Սարգսյան (2676) 0,5:0,5

Arm-W-6

Հայաստանի կանանց հավաքականը 3,5։0,5 հաշվով ջախջախել է իսպանուհիներին։

Օլգա Ալեքսանդրովա (2427) — Էլինա Դանիելյան (2471) 0:1

Լիլիթ Մկրտչյան (2469) — Սաբրինա Վեգա Գոիտյերես (2391)1:0

Անա Մատնաձե (2373) — Լիլիթ Գալոյան (2301) 0,5:0,5

Մարիա Կուրսովա (2339) — Իրեն Նիկոլաս Սապատա (2252) 1:0

Մեր երկու թիմերն էլ մրցաշարային աղյուսակում վեցերորդ տուրից հետո կարող են հանգրվանել երրորդ հորիզոնականում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here