տուն Լուրեր Մեր հասարակությունն այսօր ավելի հանդուրժող է ներառական կրթության նկատմամբ. Անահիտ Բախշյան

Մեր հասարակությունն այսօր ավելի հանդուրժող է ներառական կրթության նկատմամբ. Անահիտ Բախշյան

127
0

arm139756909215

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը համոզված է` մեր հասարակությունն արդեն պատրաստ է դպրոցում ընդունելու  հատուկ կարիքավոր երեխաների:

«Մեր հասարակությունն այսօր ավելի հանդուրժող է և պատրաստ է դպրոցում տեսնել ցանկացած արատ ունեցող երեխայի: Ներառական կրթությունը իմ մեջ մանկավարժությունը փոխել է 180 աստիճանով: Ես ինքս համոզվել եմ, որ չկա չսովորող երեխա»,- ասում է նա:

Բախշյանը կարծում է, որ պետք չէ սպասել շենքային պայմանների ստեղծման` ներառական կրթությունը տվյալ դպրոցում ներդնելու համար. աշակերտն իր ներկայությամբ կհամոզի, որ շենքային պայմանները հարմարեցվեն:

«Ներառական դպրոցի համար շատ պայմաններ են պետք: Եթե մենք սպասենք, որ խորհրդային շրջանում կառուցված դպրոցները քանդվեն ու նորից կառուցվեն, մենք այդպես ոչնչի չենք հասնի: Բայց այն, որ այդ երեխաներն իրենց ներկայությամբ ստիպում են, որ այդ պայմանները ստեղծվեն՝ փաստ է: Այսօր մանկավարժական համալսարանում արդեն անցնում են ներառական կրթության կուրսը»,- նշում է նա:

Անահիտ Բախշյանը համաձայն է, որ ուսուցիչները դեռևս պատրաստված չեն հատուկ կարիքավոր երեխաներին դասավանդելու: Սակայն նա գտնում է, որ մինչև հատուկ կարիքավոր երեխան չմտնի դպրոց, անգամ պատրաստված ուսուցիչը չի կարողանա օգտագործել իր գիտելիքները:

Անահիտ Բախշյանը նաև թվարկեց հանրապետության այն գյուղերը, որոնց դպրոցները ջեռուցում չունեն, նաև այն գյուղերը, որոնք ընդհանրապես դպրոց չունեն: