տուն Հասարակություն Մեր հասարակությունը կորցրեց յուրահատուկ մի գույն. Աննա Հակոբյանը` Գերման Ավագյանի մասին

Մեր հասարակությունը կորցրեց յուրահատուկ մի գույն. Աննա Հակոբյանը` Գերման Ավագյանի մասին

364
0

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Խոր վշտով տեղեկացա մեր լավ ընկեր, հայտնի լուսանկարիչ-վավերագրող Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին։ Գերմանի հեռանալով մեր հասարակությունը կորցրեց յուրահատուկ մի գույն, սրտացավ քաղաքացի և ուրույն ձեռագրով լուսանկարիչ։ Նա պատմության վավերագրողն էր, և հետագա սերունդները նորանկախ Հայաստանի մասին իմանալու են նաև Գերմանի լուսանկարներից։
Իմ անկեղծ ցավակցություններն եմ հղում Գերման Ավագյանի ընտանիքի անդամներին և հարազատներին, ընկերներին և նրա արվեստը գնահատող հազարավոր մարդկանց։
Լույս իջնի շիրիմիդ, սիրելի Գերման»։