տուն Հասարակություն Առողջապահություն Մեր խնդիրը թվերը չեն, այլ միտումները, որոնք բերում են թվերի աճին. Արսեն...

Մեր խնդիրը թվերը չեն, այլ միտումները, որոնք բերում են թվերի աճին. Արսեն Թորոսյան

264
0

Կառավարության նիստի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներածական խոսքից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:

Նախարար Թորոսյանը, շարունակելով վարչապետի խոսքը, ասաց, որ կենտրոնական փողոցներում հնարավորություններ ունենք վերահսկելու դիմակ կլելը, բայց այն փողոցներում, որտեղ տնտեսական գործունեություն իրականացնողները քիչ ե, վերահսկելը հնարավոր չի լինելու:

ԱՆ նախարար Թորոսյանն ասաց, որ մինչև չհասնենք նրան, որ ազգաբնակչությունը չհասկանա, որ դիմակ կրելը կանխում է վարակի տարածումը, չենք հաջողելու: Նախարարը նշեց, որ հանրային կոմունիկացիան պետք է զարգացնենք:

«Առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ ունենք 143 կովիդով հիվանդ, որոնք կարիք ունեն հոսպիտալացման, որից 25-ը գտնվում են տանը: 16-ը միջին ծանրության են: Ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք գտնվում են այլ բուժհաստատություններում և կարիք ունեն համապատասխան բուժհաստատություններում բուժվելու: Մեր խնդիրը թվերը չեն, այլ միտումները, որոնք բերում են թվերի աճին»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը ներկայացրեց նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների թվային ցուցիչները.

«Այս պահին ունենք ծանր վիճուկում 444, ծայրահեղ ծանր 131 և թոքերի արհեստական շնչառական սարքերին միացված 39 հիվանդներ»: