տուն Քաղաքական Միջազգային Մեր թշնամիներն էլ համոզվեցին, որ Իրանը տարածաշրջանի ամենաուժեղ երկիրն է. Հասան Ռուհանի

Մեր թշնամիներն էլ համոզվեցին, որ Իրանը տարածաշրջանի ամենաուժեղ երկիրն է. Հասան Ռուհանի

134
0

Hassan-Rouhani_2641568b

Առանց Իրանի մասնակցության տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելն անհնարին է: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին` ելույթ ունենալով Մարտիրոսների օրվա կապակցությամբ: Հաղորդում է Mehr գործակալությունը:

Ռուհանին հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանի ամենաուժեղ պետությունն է: «Կար ժամանակ, երբ թշնամին մտածում էր, որ Իրանը թույլ երկիր է և նրան կարելի է ոչնչացնել, սակայն այսօր յուրաքանչյուրին պարզ է դարձել, որ Իրանը տարածաշրջանի ամենահզոր երկիրն է»,- ասել է Ռուհանին: Անդրադառնալով «վեցյակի» հետ վերջին ամիսներին ընթացող բանակցություններում արձանագրված հաջողություններին` նա ասել է, որ ընթացիկ տարում այս ոլորտում կիրականացվի նոր աշխատանք: