տուն Լուրեր Մեր երկրում կհաստատենք ժողովրդի իշխանություն. Արծվիկ Մինասյան

Մեր երկրում կհաստատենք ժողովրդի իշխանություն. Արծվիկ Մինասյան

78
0

arm135271365554

Այսօր Երևանի Ազատության հրապարակում ընթացող հավաքին ելույթ ունեցավ նաև Աժ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ՀՅԴ-ական պատգամավորը մասնավորապես ասաց.

«Առաջին անգամ հնարավորություն է տրվել, երբ մեր երկրում ժողովուրդը իր պահանջը կարողանում է վեր ածել իրական արդյունքի, իսկ այդ արդյունքը լինելու է մարտի 28-ի սկսվող դատաքննությամբ և դրա ավարտով պայամանավորված այն պնդմամբ, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր երկրում հաստատվի մի կարևոր փաստ` ցանկացած իշխանություն պետք է առաջնորդվի սեփական ժողովրդի ցանկությամբ: Ցանկացած իշխանություն պետք է հաշվի առնի ՀՀ քաղաքացու շահը: Մենք բոլորս համախմբվել ենք այսօր՝ այս կարևոր գաղափարը՝ ի դեմս պարտադիր բաղադրիչի, տեղ հասցնելու: Մարտի 28-ից սկսվելու է այս օրենքի դատական ընթացքը: Ես վստահ եմ, որ  մեր բերած բոլոր փաստարկները ոչ միայն տեղ է հասցվելու, այլ նաև ամրապնդվելու են բազմաթիվ հաստատումներում. սեփականության իրավունքի ոտնահարում, տարիքային և գույքային խտրականություն, հայ ժողովրդի արժեքային համակարգի ոտնահարում, Հայաստանի քաղաքացու ապագայի անորոշության ամրագրում: Եթե մենք մեր միասնությունը պահպանենք, մենք կկարողանանք հաղթել ցանկացած դժվարություն և մեր երկրում կկարողանանք հաստատել ժողովրդի իշխանություն»: