Վարուժան Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Հակոբ Բեգլարյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ: Հ . Բեգլարյանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է:
Այո, կասկած չկա, որ մեր երկրում ամենաարժանավորները գտնվում են բացառապես բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքներում: Համ էլ Գագիկ Բեգլարյանի նման ձեռքերը երկար տղայի համար մի փոխնախարարի պաշտոնն ինչ է, որ ապերի համար չդասավորի…
Հատկապես, որ ոլորտը բավականաչափ յուղոտ է և համով: Նմանատիպ յուղոտ և համով նվերներ մեր պաշտոնյաները հաճախ են մատուցում իրենց հարազատներին: Մտնում ես կառավարություն՝ բոլորը բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամներն են՝ իրենց հոքիր-մոքիրներով: Մնում է հետները մի ձեռք փոխնորդ բերեն ու կառավարությունում գիշերեն…