Այսօր ՀՀ Կառավարության նիստից հետո ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մասնկացությանըˋ վաղը Թուրքիայում կայնալիք նորընտիր նախագահիˋ Ռեջեփ Թայիպ Էրդողանի երդմնակալության արարողությանը:
«Օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ, ամենայն հավանականությամբ, այդ արարողությանը մենք կմասնակցենք արտգոծնախարարի մակարդակով»,-ասաց Շավարշ Քոչարյանը:
Լրագրողների այն հարցին, թե ինչ է տալու Հայաստանինˋ մասնակցությունը այդ երդմնակալության արարողությանը, Քոչարյանը պատասխանեց.
«Հարևան երկրի նախագահի երդմնակալության արարողություն է: Դա ավանդական է: Մեր նախագահի ինագուրացիային էլ իրենք մասնակցել են դեսպանի մակարդակով: Ինչ վերաբերում է Թուրքիայում տեղի ունենալիք ինաուգուրացիային, դա նախկինում երբևիցե չի եղել, քանի որ մինչ այդ Թուրքիայում նախագահ են ընտրել խորհրդարանի կողմից: Առաջին անգամ ընտրություն է կատարվել և այդ առումով առանձնահատուկ է»,-ասաց Քոչարյանը: