տուն Հասարակություն Մեր բանակի ծախսերի գնով տասը հատ Թիֆլիս, Բաթումի ու Փոթի կլվանայինք ռաքշայով...

Մեր բանակի ծախսերի գնով տասը հատ Թիֆլիս, Բաթումի ու Փոթի կլվանայինք ռաքշայով ու ալկոգելով

342
0

Լրագրող, հեռուստամեկնաբան Գոհար Հայրապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

« Վրաստանի փողոցները ալկոգելով լվանալու մասին…

Համացանցում տարածվում են նկարներ սրտաճմլիկ տեքստերով, որտեղ երևում է, ինչպես են գիշերը ախտահանում Թբիլիսիի փողոցները:
Եկեք չմոռանանք, որ Վրաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո կորցրեց երկու հսկայական տարածք՝ Հարավային Օսիան և Աբխազիան: Եկեք հիշենք, որ Վրաստանը չունի մարտունակ բանակ պահելու անհրաժեշտություն:
Մենք տարածք չենք կորցրել, ատամներով ու արյունով պահել ենք:
Մենք բանակ ենք պահում, ժողովո՛ւրդ, ինչը հսկայկան ծախսեր է ենթադրում՝ սպառազինումից սկսած մինչև զինվոր: Հե՞շտ է բանակ պահել, այն էլ այս օրերին:
Մեր բանակի ծախսերի գնով տասը հատ Թիֆլիս, Բաթումի ու Փոթի կլվանայինք ռաքշայով ու ալկոգելով:
Ապրիլյանը ցույց տվեց, որ միայն մեր մարտունակ բանակն է մեր անվտանգության երաշխիքը:
p.s. Հա, ու վստահ եմ, որ եթե անգամ լվանային մերոնք, հաստատ կգտնվեին մարդիկ, որոնք կասեին՝ էտ փողերը տվեք բժիշկներին, ինչի եք անիսմատ ցփնում փողոցների վրա»: