Փարիզի մետրոպոլիտենի անվտանգության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, ով մերկ զբոսնել է երկաթգծի երկայնքով: Այս մասին գրում է Le Figaro-ն:
Մետրոյի բազմաթիվ հաճախորդներ լուսանկարել են տղամարդուն, ով իր մերկությամբ գրավել էր շատերի ուշադրությունը: «Մեր աշխատակիցները շատ արագ միջամտել են: Միջադեպը տեևել է ընդամենը մի քանի րոպե», — ասել է մետրոյի պատասխանատուն: Տղամարդուն անմիջապես հանձնել են ոստիկանությանը: