Նոյեմբերի 9-ին ԱՄՆ-ում աճուրդի կհանվեն երգչուհի Մադոննայի մերկ լուսանկարները: Այս մասին գրում է The Huffington Post-ը:
Այդ ֆոտոսեսիայի ժամանակ Մադոննան եղել է 18 տարեկան: Նկարահանումները կատարել է Գերման Կալկենսը, ով Մադոննային վճարել է ժամում 10 դոլար: Ավելի ուշ լուսանկարները գնել էր Penthouse էրոտիկ ամսագրի հիմնադիր Բոբ Ջուչիոնեն: Ջուչիոնեի մահից հետո լուսանկարներն անցել են նրա ունեցվաքը գնած Ջերեմի Ֆրոմերին, ով էլ որոշել է դրանք վաճառքի հանել:
Մերկ լուսանկարների վաճառքը չի հուզի Մադոննային, քանի որ վերջինս միշտ հայտարարում է, որ կյանքում չի արել մի այնպիսի բան, որի համար հետագայում զղջա: