Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկար ժամանակ հանդես էր գալիս Պուտինի պաշտպանի դերում և արգելափակում էր Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցների կիրառումը։ Սակայն այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ հեռախոսազրույցում Պուտինը հայտարարել էր, որ «երկու շաբաթում կարող է գրավել Կիևը», Մերկելն այլևս ի վիճակի չէ հանդես գալ Պուտինի փաստաբանի դերում։ Այս մասին գրում է գերմանական Der Spiegel-ը։
Հիմա Մերկելը ստիպված է լինելու ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրների հետ պատժել Պուտինին։ Մերկելը դեմ էր նաև Բալթյան երկրներում և Լեհաստանում ՆԱՏՕ-ի ներկայության ավելացմանը։ Հիմա նա չի կարողանա դիմադրել ՆԱՏՕ-ին նաև այս հարցում։ Սպասվում է, որ Ուելսում այսօր մեկնարկելիք գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն որոշում կկայացնի ռազմաբազաներ տեղակայել Լատվիայում, Էստոնիայում և Լիտվայում, ինչպես նաև Լեհաստանում։ Գերմանիան այդ երկրներ կուղարկի մինչև 120 զիվորական։