տուն Քաղաքական Միջազգային Մերկելի հետ հեռախոսազրույցից հետո Պուտինը համաձայնել է Ղրիմ ԵԱՀԿ դիտորդական պատվիրակություն ուղարկելու...

Մերկելի հետ հեռախոսազրույցից հետո Պուտինը համաձայնել է Ղրիմ ԵԱՀԿ դիտորդական պատվիրակություն ուղարկելու գաղափարին

87
0

0405-ovisit_full_600

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը։ Հեռախոսազրույցը կայացել է մարտի 2-ի  երեկոյան։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

Պուտինը հերթական անգամ իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել «ծայրահեղ ազգայնականների կողմից ռուսախոս բնակչության դեմ կատարվող գործողությունների» վրա։ Նա պնդել է, որ ՌԴ-ի դիրքորոշումն այս հարցում արդարացված է՝ ստեղծված արտառոց իրավիճակի համար։

Հեռախոսազրույցից հետո հայտնի է դարձել, որ կողմերը համաձայնության են եկել Ղրիմում ԵԱՀԿ-ի հովանու ներքո դիտարկում անցկացնելու և ստեղծված իրավիճակը քննելու վերաբերյալ։