տուն Քաղաքական Միջազգային Մերկելը Պուտինից պահանջել է բացատրել Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի զորքերի առկայության մասին տեղեկությունները

Մերկելը Պուտինից պահանջել է բացատրել Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի զորքերի առկայության մասին տեղեկությունները

82
0

352987_Merkel

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից՝ բացատրել Ուկրաինայի տարածքում ռուսաստանյան զինված ուժերի առկայության մասին տեղեկությունները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով կանցլերի մամուլի ծառայությանը։ Հեռախոսազրույցը տեղի է  ունեցել նախօրեին։

«Ուկրաինայի տարածքում ռուսաստանյան զորքերի ներայության մասին տեղեկությունները պետք է բացատրություն գտնեն։ Կանցլերը նշել է, որ լարվածության թուլացման և պետական սահմանների պահպանության առաջին պատասխանատուն Ռուսաստանն է», — ասել է կանցլերի ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ուկրաինայի տարածքում ձերբակալվում են և զոհվում են ռուսաստանցի զինվորականներ, իսկ զրահատանկային ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել մի շարք բնակավայրերի վրա։