Ռուսաստանի Դաշնությանը սպասվում են նոր պատժամիջոցներ, եթե վերջինս ավելի գործուն միջոցներ չձեռնարկի Ուկրաիայի հարավ-արևմուտքում անօրինական զինված խմբավորումների անդամներին կանգնեցնելու համար: Այս մասին Բրյուսելում մեկնարկող «Մեծ յոթնյակի» երկրօրյա գագաթնաժողովից առաջ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Կանցլերն ընդգծել է, որ Ռուսաստանին է պատկանում Ուկրաինայում տիրող իրավիճակը հանդարտեցնողի գլխավոր դերը: Այս մասին հաղորդում է «Интерфакс-Украина»-ն:
«Եթե այն կանգ չառնի, մենք կարող ենք լրացուցիչ պատժամիջոցներ մտցնել», — նշել է Մերկելը՝ հավելելով, որ Ռուսաստանը պետք է անցում կատարի հակամարտությունից համագործակցության, սակայն վերջին իրադարձությունները «ոչ միանշանակ պատկեր» են ձևավորում: