ԱՄՆ-ում մերկապարուհին ընկել է 6 մետրանոց ձողից: Մերկ աղջիկն իր ելույթի ժամանակ երեսնիվայր ընկել է հատակին, բայց շարունակել է իր ելույթը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Այս ամենից ապշահար եղած հյուրերին ու սոցիալական կայքերի օգտատերերին հուզում էր մի հարց. ինչպես է իրեն զգում աղջիկը: Պարզվեց, որ աղջիկը կոտրել է ծնոտն ու մի քանի ատամ: Մերկապարուհին ստիպված է եղել վիրահատվել, և որոշ ժամանակ չի կարողանա ելույթ ունենալ:
Նրա ընկերուհին համացանցային հարթակում սկսել է գումար հավաքել՝ բուժման ծախսերը հոգալու համար:
Տեսանյութը միանգամից տարածվել է համացանցում ու սոցիալական կայքերում: