Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանն այսօր «Ֆեյսբուքում» գրել է. «Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի ու ճոպանուղու կառուցումը միս ու արյուն է ստանում։
Այս մասին երեկ կայացած ավագանու «Իմ քայլը» խմբակցության նիստում մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Ինչպես և խոստացվել էր, գրեթե ավարտին են մոտեցել նախագծանախահաշվարկային աշխատանքները, ճոպանուղու դեպքում նաև պարզ է դարձել երթուղու մանրամասն ճամփան: Շուտով քաղաքապետարանի կայքում կտեղադրվեն էսքիզները:
Ներդրումային երկու ծրագիրն էլ հետաքրքրություն են առաջացրել ներդրողների շրջանակում։
#ՀանրայինՀաշվետվություն
#ԻմՔայլըԴաշինք
#ՔայլԱռՔայլ