«Նյու Յորք Ռեդ Բուլս» թիմի առաջատար Թիերի Անրին դրվատանքի խոսքեր է ասել «Բավարիայի» ֆուտբոլիստներ Թոմաս Մյուլերի և Ֆրանկ Ռիբերիի հասցեին։
«Ոտնանցումներն ու կեղծ խաբկանքները ֆուտբոլ չէ։ Ֆուտբոլն այն է, ինչ անում է Մյուլերը։ Եթե իմ որդին հիմա խաղար, ես կասեի նրան՝ նայի՛ր Ռիբերիին և Մյուլերին։ Իսկ այն, ինչ անում են Ռոնալդուն և Մեսսին՝ ֆռիկներ են։ Մի փորձե՛ք կրկնօրինակել նրանց։ Օրինակ վերցրե՛ք Ռիբերիից և Մյուլերից։
Մարդիկ չեն խոսում այն մասին, թե ինչպես էր Մյուլերը խաղում Մունդիալ 2014-ում, այն ինչ պետք է խոսեն։ Նա ճիշտ ֆուտբոլ է խաղում՝ պաշտպանվում, հարձակվում, վերահսկում գնդակը կամ փոխում հարձակման ուղղությունը, երբ դա անհրաժեշտ է։ Երբ անհրաժեշտ է՝ գոլ է խփում։
Նա ամեն ինչ տեղին է անում», — ասել է Անրին։