տուն Սպորտ Մեսսին Բարսելոնայից 4 տարվա համար պահանջել է 400 միլիոն եվրո

Մեսսին Բարսելոնայից 4 տարվա համար պահանջել է 400 միլիոն եվրո

82
0

207315-lionel-messi

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր է երկարաձգել պայմանագիրն իր ակումբի հետ, սակայն կողմերն առայժմ չեն կարողանում համաձայնեցնել պայմանագրի որոշ կետեր։ Կատալոնական ակումբը պատրաստ է Մեսիի հոր կողմից ղեկավարվող Messi Management-ին առաջարկել 5 տարվա պայմանագիր, որի համար կվճարի 200 մլն եվրո՝ իրեն պահելով խաղացողի մասնակցությամբ գովազդից ստացվող գումարի 20 տոկոսը։

Սակայն, ինչպես հաղորդում է Sport.es-ը, Մեսսին 4 տարվա համար պահանջում է 400 մլն դոլար, ընդ որում՝ գովազդային եկամուտների բաշխման մասին որևէ խոսք չկա։

Հիշեցնենք, որ Մեսսիի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ լրանում է 2018 թվականին։