Ճանաչված ֆուտբոլիստները Մունդիալ 2014-ի 1/4 եզրափակչում ծանր վնասվածք ստացած իրենց խաղընկերոջը մաղթել են շուտափույթ ապաքինում։
Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին բրազիլացուն մաղթել է ուժերի վերականգնում
«Նեյմար, եղբայր! Ես քեզ հետ եմ! Ուժ քեզ»,- գրել է Բալոտելին թվիթերյան իր էջում։
Արգենտինայի հավաքականի լավագույն խաղացող Լիոնել Մեսսին հույս է հայտնել, որ Նեյմարը կառողջանա որքան հնարավոր է շուտ.
«Նեյմար, հույս ունեմ, որ դու մոտակա ժամանակում կվերականգնվես։ Առողջացիր, որքան հնարավոր է, շուտ»։
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Հալքը նույնպես աջակցել է Նեյմարին.
«Թող Աստված օրհնի քեզ, եղբայր իմ։ Մենք շարունակելու ենք աշխատել միասին։ Ամբողջ Բրազիլիան քեզ հետ է»,- գրել է Հալքը իր Instagram-ում։
Ձեզ ենք ներկայացնում Նեյմարի վնասվածք ստանալու լուսանկարները.