«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, մասնակցելով Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Ալմերիայի» (4։1) հետ հանդիպմանը, իր 200-րդ հաղթանակն է տոնել Պրիմերայում։ Այս ցուցանիշին հասնելու համար արգենտինացուն անհրաժեշտ էր 265 խաղ։
Բացի այդ, այս խաղում Մեսսին խփել էր իր 230-րդ գնդակը։ Ավելի շատ գնդակներ խփել են Ուգո Սանչեսը (234) և Տելմո Զառան (251)։