տուն Սպորտ Մեսսիի նոր ռեկորդը

Մեսսիի նոր ռեկորդը

211
0

«Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին նոր ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում: Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանի խմբային փուլի 3-րդ տուրում 3-րդ րոպեին գրավել է «Սլավիա»-ի դարպասը: Այդպիսով դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում մրցաշարի 15 անընդմեջ մրցաշրջաններում: Բացի այդ՝ «Սլավիա»-ն դարձել է նրա 33-րդ «զոհը» Չեմպիոնների լիգայում: Այս ցուցանիշով էլ արգենտինացի աստղը հավասարվել է «Ռեալ»-ի 2 լեգենդներին՝ Ռաուլին ու Կրիշտիանու Ռոնալդուին, որոնք նույնպես իրենց կարիերայում տխրեցրել են նույնքան տարբեր թիմերի:

Չեմպիոնների լիգայում խփած գոլերի ընդհանուր քանակով, սակայն, Մեսսին զիջում է Ռոնալդուին: Այժմ «Յուվենտուսում» հանդես եկող պորտուգալացի աստղը մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է 127 գոլով: Մեսսին 2-րդն է 112 գոլով: 3-րդ տեղում կարիերան ավարտած Ռաուլն է: Իսպանացին, որը տարիներ շարունակ գլխավորում էր այս աղյուսակը, այժմ բավական հետ է մնում առաջատարներից: Իր ակտիվում ունի 71 գոլ:  Այս մասին գրում է armtimes.com-ը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here