տուն Սպորտ Մեսիի աշխատավարձը կարող է կրճատվել

Մեսիի աշխատավարձը կարող է կրճատվել

199
0

Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լինոել Մեսիի աշխատավարձը կարող է կրճատվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sport.es-ը: Ըստ պարբերականի, «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեունն հանդիպել է արգենտինացի հարձակվողի հետ և տեղեկացրել նրան որոշման մասին:Կատալոնական թիմը Մեսիին վճարում է 90 միլիոն եվրո, որի կեսը գնում է հարկերին:

Ավելի վաղ լուրեր կային, որ Մեսին ուզում է կարիերան շարունակել այլ ակումբում: Հարձակվողը չի շարունակում բանակցությունները «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրի շուրջ: Այն նախատեսված է մինչև 2021 թվականը:  Մեսին ակումբում իր մտերիմներին փոխանցել է, որ անընդունելի է համար, որ թիմում յուրանքանչյուր որոշման համար ինքն է պատասխանատվություն կրում, թեպետ որևէ կապ չունի դրա հետ:  Մեսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:  Ընթացիկ մրցաշրջանում Մեսին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 28 խաղի և խփել է 22 գնդակ: