տուն Քաղաքական Միջազգային Մենք սպասում ենք Մոլդովայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը. Բարոզու

Մենք սպասում ենք Մոլդովայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը. Բարոզու

225
0

барозу

Եվրամիությունը սպասում է Մոլդովայի հետ ասոցացմանը։ Այս մասին այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

«Մենք ակնկալում ենք, որ Մոլդովան քաղաքականապես ասոցացված  և տնտեսապես ինտեգրված կլինի ԵՄ-ի հետ», — ասել է Բարոզուն Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեի հետ հանդիպումից հետո, որը կայացել է Բրյուսելում: Բարոզուն նաև ասել է, որ 2015 թվականից մոլդովացիներն առանց մուտքի վիզայի կկարողանան այցելել շենգենյան տարածք:

Հիշեցնենք, որ Հայաստանի հրաժարվելուց և Ուկրաինայի անորոշ դիրքորոշումից հետո Մոլդովան և Վրաստանը այն երկու երկրներն են, որոնք վստահաբար հայտարարել են Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը նախաստորագրելու մասին: Այդ արարողությունը կկայանա այս տարվա նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here