տուն Քաղաքական Միջազգային Մենք չենք հարձակվի, բայց չենք էլ թույլ տա մեզ վրա հարձակվել․ Իրանի...

Մենք չենք հարձակվի, բայց չենք էլ թույլ տա մեզ վրա հարձակվել․ Իրանի նախագահ

127
0

Official_Photo_of_Hassan_Rouhani,_7th_President_of_Iran,_August_2013

Իրանը մտադիր չէ հարձակվել որևէ երկրի վրա, սակայն պատրաստ է մինչև վերջ պաշտպանվել, եթե լինի հարձակում։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ ելույթ ունենալով երկրի Զինված ուժերի տանկային 92 դիվիզիայի զինվորների առաջ, որը գտնվում է Խուզեսթան նահանգի Ահվազ քաղաքում։ Այս մասին հաղորդում է Trend-ը՝ հղում կատարելով իրանական Tasnimnews-ին։

Նրա խոսքերով՝ Իրանը թույլ չի տա ոչ մի երկրի՝ նվաճել իր հողից գեթ մեկ միլիմետր։ Բացի այդ, իր ելույթում նախագահը ևս մեկ անգամ խոսել է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին։

«Երբեք չենք ձգտել ստեղծել զանգվածային ոչնչացման զենք։ Իրանը կատարում է բոլոր իր պարտավորությունները, որոնք երկիրը ստանձնել է զանգվածային ոչնչացման զենքի կոնվենցիաների շրջանակում, և նա խաղաղ ծրագրի իրավունք ունի»,- ասել է Ռուհանին՝ նշելով, որ երկիրը երբեք չի հրաժարվի այդ իրավունքից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here