Քիչ առաջ վերսկսվեց Կենսաթոշակային բարեփոխումների տարեկան երրորդ համաժողովը: «Էս օրենքը 2010-ին ընդունվել ա, բացատրում, բացատրում ենք, էլի քիչ ա: Երբ որ առաջին գումարները ներդրվելու են մարդկանց հաշիվներ, մարդիկ կհամոզվեն: Երբ որ ասում են դեմ եմ, ավելի մատչելի բացատրեք, պիտի ասենք՝ կներեք, արդեն պիտի հավատաք: Քանի որ մենք ունենք շատ մեծ քանակ անիրազեկ ու անգրագետ քաղաքացիների, մենք իրենց փոխարեն պատասխանատվություն ենք ստանձնում: Դրա համար մենք պիտի պարտադրանքի ուժով համախմբվենք,- համաժողովի ընթացքում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: