տուն Քաղաքական Հայաստան Մենք մեր ձեռքը կկտրենք, բայց ձեր մի ձայնը չենք կեղծի. Նիկոլ Փաշինյան

Մենք մեր ձեռքը կկտրենք, բայց ձեր մի ձայնը չենք կեղծի. Նիկոլ Փաշինյան

331
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում անցկացվող քարոզարշավի ընթացքում նշեց. «Մենք մեր ձեռքը կկտրենք, բայց ձեր մի ձայնը չենք կեղծի»:

Խոսելով ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի մասին՝ Փաշինյանն ընդգծեց, որ որոշ միջազգային գործընկերներ իրենց հարցնում են, թե արդյոք վստահ են, որ հանրաքվեի արդյունքում «Այո»-ն կհաղթի. «Ես ասում եմ, որ որևէ ապօրինի ներգործություն քաղաքացիների կամքի վրա չի լինելու, և ինչ որոշի ՀՀ քաղաքացին, մենք կխոնարհվենք այդ որոշման առջև»:

Միևնույն ժամանակ, Փաշինյանը հույս հայտնեց, որ ՀՀ քաղաքացիներն իրենց վստահությունն ապրիլի 5-ին կվերածեն կոնկրետ քաղաքական արդյունքի և Հայաստանը կազատեն «քոչարյանասերժական իշխանության վերջին մնացորդից»: