տուն Տնտեսական «Մենք ձեզնից սովորելու բան ունենք». Լենինգրադի առևտրի պալատի նախագահ

«Մենք ձեզնից սովորելու բան ունենք». Լենինգրադի առևտրի պալատի նախագահ

182
0

Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի սեպտեմբերի 3-ին արված հայտարարությունը լավ հեռանկարներ է ստեղծում Հայաստանի և Ռուսաստանի հետագա համագործակցության համար: Այս մասին այսօր ասաց Լենինգրադի մարզի առևտրարադյունաբերական պալատի նախագահ Ռաշիդ Իսմաիլովը՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կազմակերպած բիզնես-ֆորումի ժամանակ:

«Մեր առաքելությունն այստեղ այն է, որ լրացնենք նախագահների հայտարարությունը: Հայաստանի մուտքը Մաքսային միություն նոր ինտեգրացիոն հնարավորություններ է ստեղծում»,- նշեց  Ռ. Իսմաիլովը:

Նրա խոսքով՝ Պուտինը խնդիր է դրել մինչև 2020թ-ը Ռուսաստանը մտցնել Doing business վարկանշային ցուցակի քսանյակ: «Հայաստանն արդեն 32-րդ տեղում է, սա նշանակում է, որ մենք ձեզնից սովորելու բան ունենք»,- հայտարարեց Ռ. Իսմաիլովը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here