տուն Լուրեր Մենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ կլինելու ճանապարհով ենք գնում. Էդմոն Մարուքյան

Մենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ կլինելու ճանապարհով ենք գնում. Էդմոն Մարուքյան

92
0

Marukyan1

Այս օրենքում արգելված է մարզական միջոցառումների ժամանակ ալկոհոլի գովազդը, բայց ամբողջ աշխարհում մարզական միջոցառումների ժամանակ գոյություն ունի ալկոհոլի գովազդ: Այսօր Ազգային Ժողովի նիստին «Գովազդի մասին» օրենքի քննարկմանը այս մասին ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Օրինակ՝ բոքսի մրցումների ժամանակ, եթե ռինգի հատակին լինի ալկոհոլային խմիչքի գովազդ, կամ  ֆուտբոլի առաջնության ժամանակ այդ բաներները: Ամբողջ աշխարհում է դա ընդունված: Այսինքն մենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ կլինելու ճանապարհով ենք գնում: Եվ ես կողմ եմ, որ տեղական արտադրողին խրախուսենք»,-ասաց Մարուքյանը:

Նա հարց հնչեցրեց, թե ինչու՞ են հավասար պայմաններ ստեղծվում տեղական արտադրողի եւ ներկրողի համար:

«Եկեք փոխենք նաեւ այդ օրենքը: Տեղական արտադրողին մենք ճնշում ենք, դա արդեն քանի տարի է կա, քանի որ մենք հավասար օրենսդրական պայմաններում ենք դրել թե՛ տեղական արտադրողին, թե՛ ներկրողին»,- ասաց Մարուքյանը: