տուն Քաղաքական Միջազգային Մենք կարևոր ենք Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար, և նրանք դա պետք է...

Մենք կարևոր ենք Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար, և նրանք դա պետք է հաշվի առնեն․ Գյուլ

224
0

abdullah-gul_2

Թուրքիան կարևոր դեր է խաղում Եվրամիության էներգամատակարարման շուկայում, և սա պետք է հաշվի առնել Եվրամիության հետ բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդի էներգա-տնտեսական գագաթնաժողովում։ Այս մասին հաղորդում է Hurriyet Daily News-ը։

«Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա է մատակարարվում կենտրոնասիական, մերձավորարևելյան և կովկասյան գազը։ Կարծում ենք, որ դա լուրջ ներդրում է ԵՄ բարօրության, կայունության և էներգետիկ անվտանգության ոլորտներում», — ասել է Գյուլը։ Նրա խոսքերով՝ ԵՄ-ն պետք է հաշվի առնի Եվրոպայի էներգետիկ ոլորտում Թուրքիայի դերակատարությունը։

«Հաշվի առնելով Թուրքիայի աշխարհագրական դիրքը, նպատակահարմար կլիներ գազ մատակարարել Թուրքիայի տարածքով Միջերկրական ծովից, որտեղ հայտնաբերվել են նոր պաշարներ», — ասել է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here