Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, սկսվել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամների գործով դատական նիստը:
«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում դատական նիստից լուսանկար է հրապարակել և գրել.
«Մենք ժպտում ենք, մեր պայքարը շարունակվում է:
Մեր խափանման միջոցը շարունակում է մնալ նույնը, դրանից մտահոգված տուժողը չի էլ նրկայանում նիստերին և շարունակում է իր զազրելի վարքագիծը: Պարզ է: Սցենարը շատ անորակ է:
Շնորհակալություն բոլոր այն մադկանց, ովքեր մեզ հետ են, շնորհակալություն այսօր դատարան գալու համար»: