Այսօր դերասան Արմեն Պետրոսյանը` Մենչը, բոլորում է 38 տարին: Esem.am- ը զրուցել է դերասանի հետ, ով պատմել է, որ ծննդյան կապակցությամբ նախապես է նվերներ ստացել: Կինը` Քրիստինեն, նրան պիջակ է նվիրել, իսկ երեկ երեկոյան, երբ աշխատանքից տուն է վերադարձել, ստացել է երեխաների անմոռանալի նվերը: «Նրանք մայրիկին թելադրել էին իրենց բարեմաղթանքները, որոնք կինս գրել էր, իսկ ներքևի հատվածում երեխաներս ինձ էին նկարել իրենց պատկերացմամբ: Անակնկալն ինձ համար շատ թանկ էր և հուզիչ»,- խոստովանել է դերասանը: