տուն Լուրեր Մեղավորը նաև մենք բոլորս ենք՝ մեր անգործությամբ. Րաֆֆի Հովհաննիսյան

Մեղավորը նաև մենք բոլորս ենք՝ մեր անգործությամբ. Րաֆֆի Հովհաննիսյան

247
0

Raffi-Hovhannisyan

«Իշխանության բոլոր ճյուղերը միանգամայն վստահ են, որ իրենց աշխատանքի ձախողման համար որևէ պատասխանատվության չեն ենթարկվելու: Այս կարծրատիպը պետք է կոտրել: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ կատարած զանցանքի համար պետք է լինելու հատուցել: Ընտրագողությունը չունի վաղեմության ժամկետ»,- իր ուղերձում այսօր ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մեղավորը նաև մենք բոլորս ենք՝ մեր անգործությամբ: Փորձո՞ւմ ենք մենք միասնաբար հաղթահարել այս իրավիճակը, թե սպասում ենք, որ դա անի մեկ ուրիշը: Հաջորդ անգամ ազգովի հաղթանակ ենք տանելու, — ասաց նա և շարունակեց,- այո, պայքարը շարունակվում է, մենք բազմիցս ասել ենք, որ ահագնացող այս ճգնաժամից դուրս գալ հնարավոր է: Այլ ելք մեզ չի մնում, քան գործողության մեջ դնել ամեն ինչ: Ժամն է փետրվարի 18-յան ցավ ու աղոթքից անցնել ապագա կերտելու գործին»: