տուն Աշխարհ Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 200 դեպք է գրանցվել Իտալիայում

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 200 դեպք է գրանցվել Իտալիայում

184
0

Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է մոտ 200 մարդ: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտին:

Նշվում է, որ Չինաստանից բուժաշխատողների բրիգադ Է ժամանել Հռոմ՝ իտալացի գործընկերներին օգնություն ցուցաբերելու կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման գործում:

Նշվում է նաև՝ հիվանդության հայտնվելուց ի վեր սա աշխարհում գրանցված օրական մահացության ամենաբարձր ցուցանիշն է: Այս պահին երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 897։