տուն Սպորտ Մեկ քայլ՝ մինչև մրցանակային տեղերը․ Այսօր՝ Հայաստան — Ուկրաինա

Մեկ քայլ՝ մինչև մրցանակային տեղերը․ Այսօր՝ Հայաստան — Ուկրաինա

187
0

IMG_0898

Այսօր Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում, որը կայանում է թուրքական Անթալիայում, կկայանա եզրափակիչ փուլը։

Երեկվա հաղթանակից հետո, երբ մեր թիմը խոշոր 3,5։0,5 հաշվով առավելության է հասել Նիդերլանդների նկատմամբ, Հայաստանի հավաքականը հանգրվանել է 4-րդ հորիզոնականում։ Մեր թիմն այսօր մրցելու է առաջնության գլխավոր հավակնորդներից մեկի՝ Ուկրաինայի հավաքականի հետ։ Երեկ ուկրաինացիները պարտություն են կրել Ռուսաստանից 1,5։2,5 հաշվով և 12 միավորով 3-րդ տեղում են։ Մեր հավաքականն ուկրաինացիներին զիջում է երկու միավորով և այսօրվա խաղում պետք է անպայման հաղթի այդ անչափ ուժեղ թիմին՝ մրցանակային տեղ զբաղեցնելու համար։

13 միավորով առաջին հորիզոնականում գտնվող Ռուսաստանը կմրցի առաջնութան ետնապահ Եգիպտոսի հետ, որը ոչ մի միավոր չի վաստակել։ 12 միավորով երկրորդ հորիզոնականում գտնվող չինացիներն այսօր մրցում են տանտերերի՝ Թուրքիայի հավաքականի հետ։ Մյուս երկու զույգերում կհանդիպեն Ադրբեջանն ու Գերմանիան, ԱՄՆ-ն և Նիդերլանդները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here