տուն Քաղաքական Հայաստան Մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայուն. Արծրուն Հովհաննիսյան

Մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայուն. Արծրուն Հովհաննիսյան

308
0

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ՌՀ-ի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց սահմանին տիրող իրադրությունը`անդրադառնալով նաև վիրավորների վիճակին:

«Մեր վիրավորների մասով պետք է ասեմ, որ իրավիճակը չի փոխվել նույնն է: Մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայուն»,- նշեց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ երեկ Քննչական կոմիտեի հայտարարությանը, որը ՀՀ ՊՆ տրամադրած տեղեկությունների հետ որոշակի անհամաձայնություններ ուներ:

«Էս թվերի մեջ ոչ մի հակասություն չկա: Տարիների ընթացքում մենք առիթ ունեցել ենք այս հարցին մշտապես անդրադառնալու`նույն իրավիճակն է: 36 դեպք ընդհանրապես է եղել, որոնց մեծ մասը ոտքի վրա են եղել, և նույնիսկ բժշկական միջամտության կարիք էլ չի եղել: Զինվորներն արագ վերադարձել են շարք»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը, ապա շարունակելով նշեց, որ 20 զինծառայողի քիչ թե շատ բժշկական օգնություն է ցուցաբերվել, որոնցից տասը շարունակում են բուժվել:

«Ստատիստիկան սա է: Ուղղակի քննչական մարմինները ցանկացած, անգամ աննշան վիրավորման, շոկի պարագայում որոշակի վարույթ են իրականացնում: Եվ ստացվում է, որ իրենց հրապարակած թվերը ավելի բարձր են լինում»,- պարզաբանեց նա։

Ռազմական փորձագետը ևս մեկ անգամ խոսեց Չինարի գյուղի բնակչի առողջական վիճակից: Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վիճակը կայուն է, տեղափոխվում է Երևան, կյանքին վտանգ չի սպառնում, ապա հավելեց, որ բնակիչն ունի 11 տոկոս այրվածքներ:

Հայկ Մագոյան