Կառավարության նիստի ժամանակ վարչապետին զեկուցեցին վիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ կատարված վերահսկողական աշխատանքները:
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման ղեկավար Արթուր Ասոյանն ասաց, որ չորս տեսչական մարմինների կողմից իրականացվում է վերահսկողություն:
Նա ասաց, որ հանրային սննդի 87 օբյեկտ վերջին մեկ շաբաթում փակվել է, ևս 12-ը կփակվի այսօր պարետի համապատասխան որոշմամբ:
Նշվեց, որ կատարվել են խորհրդատվական աշխատանքներ, իսկ առողջապահական և սննդամթերքի տեսչական մարմինների կողմից դադարեցվել է 250 տնտեսվարողների գործունեություն մեկ օրվա սահմանաչափով:
Մանկապարտեզների մասով նշվեց, որ հաճախելիությունը ցածր է, բայց փակված մանկապարտեզներ չկան:
Հայկ Մագոյան