տուն Հասարակություն Առողջապահություն Մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները մինչև շաբաթվա վերջ դուրս կգրվեն. ԱՆ

Մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները մինչև շաբաթվա վերջ դուրս կգրվեն. ԱՆ

305
0

Ինչպես արդեն հայտնի է դեռևս մարտի 1-ին Հայաստանում հաստատվեց  կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, որից անմիջապես հետո ձեռնարկվեցին տարբեր միջոցառումներ. այդ թվում՝ ուսումնական հաստատություններում և մանկապարտեզներում դասապրոցեսները դադարեցնելու մասին որոշում  կայացվեց:

ՀՀ առողջապահության նախարարության մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ զրույցում Araratnews.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է իրեն զգում կորոնավիրուսով վարակված  ՀՀ, թերևս, միակ քաղաքացինին և արդյոք մինչեւ այժմ կան կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր:

Ինչ վերաբերում է Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին, գերատեսչության խոսնակը պատասխանեց.

«Քաղաքացին իրեն լավ է զգում, գանգատներ չունի: Կրկնակի թեստ կդրվի, որից հետո, եթե վիրուսը բացառվի, դուրս կգրվի: Կորոնավիրուսով նոր վարակվածներ չկան:  Իսկ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները նույնպես իրնեց լավ են զգում, կրկնակի  թեստավորումից հետո, եթե ամեն ինչ լավ լինի, մինչև շաբաթվա վերջ դուրս կգրվեն»,-նշել է նա:

Նշենք, որ մինչ օրս Հայաստանում իրականացվել է 211 հետազոտություն՝ 1 դրական արդյունքով:

ՀՀ տարբեր գերատեսչություններ և մասնավորապես ՀՀ ԱԳՆ-ն կոչ են արել  խուսափել ռիսկային ուղղություններով ուղևորվելուց: