Քիչ առաջ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության սենյակում մեկնարկեց քառյակի նիստը: ՀՅԴ խմբակցությունից նիստին մասնակցում են Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը և Աղվան Վարդանյանը, ԲՀԿ-իցˋ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, ՀԱԿ-իցˋ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը, և Ժառանգությունիցˋ Ռուբեն Հակոբյանը:
Ինչպես ավելի վաղ նշել էին, նիստին քառյակը քննարկելու է Կառավարությանը ներկայացվող 10 կետանոց պահանջները: